▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գիտեմ՝ այդ քամին որտեղից է գալիս, մարդիկ կան, որ երազում են՝ իրենք դառնան ոստիկանապետ. Վալերիյ Օսիպյան

Այսօր համեմատական ասած բավականին լուրջ վարկանիշ ունենք, ես գոհ եմ, շնորհակալ եմ  քաղաքացիներից նման վերաբերմունքի համար, դա մեզ օգնում, պարտադրում է, բայց մենք դեռ երկար անելիք ունենք:

 

 

 

 

 

 

 

Այս մասին Azatutyun.am-ի ֆեյսբուքյան ասուլիսին ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը:
Նա նշեց, որ պատրաստակամ է իր աշխատանքը շարունակել իր գործընկերների հետ և ունի համապատասխան ներուժ, էներգիա:

 «Մենք օր օրի վրա ավելի կատարելագործվում ենք, ես համեմատում եմ մայիս-հունիս ամիսների հետ, բավականին մեծ տարբերություններ կան դրական առումով»,- ասաց նա և նշեց, որ ամեն դեպքում որոշողը վարչապետն է՝ ինքը կշարունակի պաշտոնավարել, թե ոչ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Այսինքն՝ եթե ինչ-որ մեկը իմ փոխարեն պետք է գա, անի այն, ինչ ես չեմ արել, խնդրեմ, այնպես չէ, որ ես աթոռից կառչած եմ»,- հավելեց նա:

Ինչ վերաբերում  է այն գնահատականներին, թե ինքը թույլ ոստիկանապետ է, Վալերիյ Օսիպյանն ասաց, որ դա ուղղորդված է: «Ես գիտեմ՝ որտեղից է գալիս, թե ես շատ թույլ ոստիկանապետ եմ, գիտեմ՝ ովքեր են այդ լուրեր տարածողները, շատ գերազանց տիրապետում եմ, գիտեմ՝ ում է ձեռնտու, որ Օսիպյանը ոստիկանապետ չլինի:

 

 

 

 

 

 

 

 

 

Շատ թույլ եմ, բայց կարողացել եմ կաշառակերությունը վերացնել, շատ թույլ եմ, որ իմ վրացի գործընկերն  ասում է, որ Հայաստանում նախադեպ չունեցող ընտրություն է իրականացվել, և համեմատելով իրենց ընտրությունների հետ՝ ասում է, որ ձերն ավելի լավն էին, շատ թույլ եմ, որ Նարեկ Սարգսյանին հայտնաբերեցի, էլի կային հետախուզվողներ, որոնց հայտնաբերեցի: Ինչո՞վ է պայմանավորված իմ թույլ լինելը»,- ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее