▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գիտե՞ք ամենազավեշտալին որն է». Արման Աբովյան

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Գիտե՞ք ամենազավեշտալին որն է, ասեմ...երբ իշխանավորները (հիմնականում նախկին ակԾիվիստների շարքերից) «անմեղ» հայացքով նայում են դատարկության մեջ և առանց ամոթի ու խղճի խայթի պնդում են, թե բա Հայաստանում Գագիկ Ծառուկյանի կամ ԲՀԿ-ի հանդեպ «վերևներից» հրահանգված քաղաքական հետապնդումներ չեն իրականացվում։
     Իսկ այն, որ հունիսի 5-ից հետո ԱԱԾ-ն, Ոստիկանությունը, ՀՔԾ-ն, մի խոսքով` բոլոր ուժային կառույցներն օր ու գիշեր բերման են ենթարկում մեր կուսակցականներին, շինծու քրեական գործեր են «դափոնով կարում» անմեղ մարդկանց վրա, ահաբեկում են և զուգահեռ ամենաանբարո, ստոր և լկտի տեղեկատվական տեռորի են ենթարկում ԲՀԿ պատգամավորներին, դա` հեչ...դա քաղաքական հետապնդում չի...իշխանավո՛ր տղաներ և աղջիկներ, իրականում, թա՛րգ տվեք այս ցինիկ կրկեսին, ունեցե՛ք այդքան «դուխ» իրերն անվանել իրենց անունով։ Քաղաքական հետապնդումը հո պոզով-պոչով չի՞ լինում»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее