Գիտեք ինչո՞ւ պետք է ասել Կեցցե Ուկրաինայի ժողովուրդը !
Որովհետև, իրականում այն ինչ տեղի ունեցավ ընդեղ աննախադեպ իրադարձությունն է ու անկախ նրանից, թե ինչ կլինի ընդեղ հետագայում պետք է արձանագրել մի շատ կարևոր բան: Ուկրաինայի ժողովուրդը, ոչ թե հաղթեց իրենց իշխանություներին, ուկրաինայի ժողովուրդը հաղթեց նաև իրենց ընդիմությանը, չենթարկվելով ու պարտադրելով ընդիմադիր հարթակին իր պահանջները:
Ուկրաինայի ժողովուրդը, հաղթեց Ռուսաստանին, հաղթեց Ամերիկային, հաղթեց Եվրոպային, հաղթեց ամբողջ աշխարհին խառնելով բոլորի հաղաքարթերը, թքելով բոլորի քաղաքական հաշվարկների վրա և ամբողջ աշխարհին պարտադրելով իր կամքը, հարցի լուծման իր տարբերակը:
Բոլորին ցույց տալով որ իրական ուժը Ժողովուրդն է, Քաղաքացին է, Մարդը: Ուկրաինաիում իսկապես տեղի ունեցավ Հեղափոխություն, աննախադեպ Հեղափոխություն, որը դեր շատ արձագանքներ է գտնելու աշխարհի տարբեր կետերում և Ուկրաինայի ժողովուրդը արժանի է, որ բարձրաձայն ասվի՝ Слава Україні! Героям слава!
Նավակ Ճոճողը