▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գլենդելում կրակոցներ են հնչել «Արարատ» ռեստորանի մոտ. մեկ մարդ սպանվել է, մեկը՝ վիրավորվել

 

 

ԱՄՆ Գլենդեյլ քաղաքում շաբաթ երեկոյան կրակոցներ են հնչել «Արարատ» ռեստորանի մոտակայքում, որի հետևանքով մեկ մարդ սպանվել է, մեկը՝ վիրավորվել:

 

KTLA.com կայքի փոխանցմամբ,  սպանվածը մոտ 50 տարեկան տղամարդ է եղել։ Տուժածը թեթև վնասվածքներ է ստացել։

Իրավապահները պարզում են սպանվածի ինքնությունն ու տեղի ունեցածի դրդապատճառները։ 

Մարդասպանը փախուստի է դիմել մուգ մոխրագույն մեքենայով: 

Հավելենք, որ «Արարատ» ռեստորանի ղեկավարությունը ֆեյսբուքյան էջի միջոցով հայտնել է, որ տեղի ունեցածը որեւէ կապ չունի ռեստորանի եւ իրենց հաճախորդների հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее