Բեռնափոխադրումներով զբաղվող «Գլոբբինգ» ընկերությունից վերջին շրջանում քաղաքացիները սկսել են շատ դժգոհել, և խաբեության մակարդակն այնքան է բարձրացել, որ նրանցով զբաղվում են պետական մարմինները: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ ընկերությունն արդեն հասցրել է տուգանվել ավելի քան 61 մլն դրամի չափով: «Տեղեկացանք, որ քաղաքացիներից մեկը դիմել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողով և հայտնել է, որ ընկերությունն ԱՄՆ-ից ՀՀ օդային առաքման ժամկետ է սահմանել 3-6 աշխատանքային օր և չի տրամադրել որևէ հղում, որ առաքման ժամկետները կարող են զգալի տարբերվել: Մեկ այլ քաղաքացի էլ ներկայացրել է, որ ընկերությունն իր կայքում ԱՄՆ-ից ՀՀ օդային առաքման ժամկետ նշել է 3-4 աշխատանքային օր, որը հետագայում զանգվածային ուշացումների արդյունքում փոխել է 3-9 աշխատանքային օր առաքման ժամկետով: Քաղաքացին պնդում է, որ նույնիսկ այդ պարագայում, ըստ տրամադրած նախնական տեղեկության, ծանրոցը հասանելի է եղել 25 օրում: Ու պարզվում է, այս դեպքը եզակի չէ և կրում է զանգավածային բնույթ, իսկ ընկերությունը հրաժարվում է որևէ կերպով հատուցումից՝ ծանրոցների վերաբերյալ տալով իրարամերժ պատասխաններ: Հայտնի դարձավ, որ քաղաքացիներից մեկն էլ հաղորդում է ներկայացրել հետևյալի մասին. ընկերությունը կայքում նշում է, որ ԱՄՆ-ից ՀՀ «Էքսպրես» առաքումը կատարում է 3-9 աշխատանքային օրում, մինչդեռ տվյալ քաղաքացու ծանրոցը, որը 2022 թվականի հուլիսի 16-ին առաքվել է ընկերության ԱՄՆ պահեստ, մինչև օգոստոսի 10-ը դեռ չի հասել ՀՀ: Նշենք, որ Հանձնաժողովը վարույթը հարուցել է ընկերության կողմից ԱՄՆ-ից ՀՀ օդային և ծովային առաքումների ծառայությունների համար գործնականից տարբերվող ժամկետ հայտարարելու միջոցով հասարակության մոլորեցման դրսևորումներով անբարեխիղճ մրցակցության հատկանիշների առերևույթ առկայության հիմքով: Ըստ ընկերության հիմնավորման՝ իրենցից անկախ պատճառներով առանձին դեպքերում այդ ժամկետները չեն պահպանվում»: Մանրամասները՝ թերթի համարում: |
«Գլոբբինգ»-ը տուգանվել է 61 մլն դրամով. քաղաքացիների դժգոհությունները չեն դադարում
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet