▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գլուխները կախ մի շվվոցով թռան Մոսկվա.բա էսքան զոհն ինչո՞ւ տվեցինք

«Ունենք հրաշալի ժողովուրդ, բայց ապիկար ղեկավարություն: 1994 թվականից մինչև հիմա մենք գիտեինք, որ պատերազմի մեջ էինք, բայց, չգիտես ինչու՝ այս պատերազմը հանկարծակի եկավ: Ոնց որ հանկարծակի իմանանք, որ Նոր տարի է գալիս: Գիտեն, որ դուռը բացվելու է, մտնելու են մեզ սպանեն, սակայն ոչինչ չեն ձեռնարկում: Հույսներս դնելու ենք, որ այդ դուռը չի՞ բացվելու: Ոչ, անընդհատ բացվելու է: 

Ափսոս ենք մենք…Ունենալ այսքան լավ համարձակ, անձնազոհ ժողովուրդ, որը հացի փող չունի ու ինքնազոհողության է գնում, նրա հետ այս կե՞րպ վարվել: Մենք իրավունք չունենք վատ ապրել: Խելք պետք է հավաքենք: Էս ո՞ր թիվն է, որ երիտասարդների խիզախության վրա ենք հույս դնում: Սա 21-րդ դարն է…»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց երաժիշտ Եղիշե Պետրոսյանը:

Խոսելով ՀՀ դիվանագիտության մասին՝ նշեց.

«Մի շվվոցով գլուխները կախ թռան Մոսկվա: Բա էսքան զոհն ինչո՞ւ տվեցինք: Խելք չենք հավաքում, ժողովո՛ւրդ»

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее