▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյան. քվեարկության արդյունքները

Ազգային ժողովի նիստում խորհրդարանի  հաշվիչ-հանձնաժողովն ամփոփել է  ՀՀ Գլխավոր դատախազի ընտրության քվեարկությունը:

Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը ներկայացրել է  քվեարկության արդյունքներն, ըստ որի  130 պատգամավորից քվեարկությանը  մասնակցել է 108-ը։

Անվավեր է ճանաչվել երկու քվեաթերթիկ, 103՝ կողմ են եղել, 3-ը` դեմ։

Քվեարկության արդյունքների ներկայացումից հետո Գևորգ Կոստանյանը ԱԺ ամբիոնից  շնորհակալություն է հայտնել վստահության համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее