▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գլխավոր դատախազի ծառայողական մեքենան բախվել է քաղաքացիական մեքենայի

Զանգվածային լրատվության միջոցների հարգելի՛ գործընկերներ,

Տեղեկացնեմ, որ Գլխավոր դատախազության ավտոմեքենան այսօր, ժամը 16:10-ի սահմաններում, գլխավոր ճանապարհով՝ Հանրապետության փողոցով, թույլատրելիից ցածր արագությամբ, ընթացել է և մուտք գործել խաչմերուկ, երբ նույն պահին երկրորդական ճանապարհից՝ Բուզանդ փողոցից, խաչմերուկ է մուտք գործել Nissan մակնիշի ավտոմեքենան և առաջամասով բախվել է գլխավոր ճանապարհով ընթացող՝ Գլխավոր դատախազության ավտոմեքենայի աջ կողային մասին:

Տուժածներ չկան:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գլխ․ դատախազության մամուլի քարտուղար Լուսինե Մարտիրոսյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее