ՀՀ նորանշանակ գլխավոր դատախազի թեկնածուների շարքում մամուլում արդեն բավական ժամանակ է հանիրավի շրջանառվում է Հատուկ Քննչական ծառայության պետ, Արդարադատության 3-րդ դասի պետական խորհրդական Վահրամ Շահինյանի անունը: Այս մասին նշելով` ՀՔԾ մամլո ծառայությունից ու հավելում.
Ճիշտ է, Վահրամ Շահինյանը երկարամյա դատախազական աշխատանք կատարել է, բայց արդեն չորս ամիս է, ինչ ղեկավարում է ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը: Այն պնդումները, որ Վահրամ Շահինյանը ՀՀ Գլխավոր դատախազ է նշանակվելու բամբասանքների ոլորտից են և որևէ հիմք չունեն:
Հավելենք, որ իբրև գլխավոր դատախազի հավանական թեկնածուներ նշվում են նաև ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանդյանի, Երևանի դատախազ Հրաչյա Բադալյանի, ՀՀԿ-ական պատգամավոր Դավիթ Հարությունյանի, ՀՀ նախկին ոստիկանապետ, Սերժ Սարգսյանի խորհրդական Ալիկ Սարգսյանի անունները:
Հիշեցնենք, որ գլխավոր դատախազի ժամանակավոր պաշտոնակատարը գլխ. դատախազի առաջին տեղակալն է՝ Արամ Թամազյանը: