ՀՀ դատախազության աշխատակազմի հանրային կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանը Asekose.am –ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ոչ կարող է հերքել, ոչ էլ հաստատել այն լուրերը, ըստ որոնց գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Դանիելյանը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել, քանի որ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալները պաշտոնի նշանակվում կամ ազատվում են բացառապես ՀՀ նախագահի հրամանագրով:
Նշենք, որ ըստ տարածված լուրերի` Արմեն Դանիելյանն ազատման դիմում է ներկայացրել և իրերն է հավաքում իր աշխատասենյակից: