▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գնացել է զեկուցի, որ Էրդողանի բոլոր հրամանները կատարված են». Արթուր Խաչատրյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում. «Փաշինյանը գնում է Էրդողանին անձամբ շնորհավորելու։ Այն Էրդողանին, ով մարզել ու Բայրաքթարներով զինել է ադրբեջանական բանակը, գեներալներ է ուղարկել, որ ղեկավարեն են 44-օրյա պատերազմը, շարունակում է Հայաստանը շրջափակված պահել, լկտիաբար իր պայմաններն է թելադրում Հայաստանին, սպառնում է մեր եկրին․․․ Ոչ տրամաբանություն փնտրեք, ոչ արժանապատվություն։ Փաշինյանը գնացել է, որ անձամբ Էրդողանի թրի տակով անցնի, զեկուցի, որ Էրդողանի բոլոր հրամանները կատարված են»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանը մեկնում է Թուրքիա՝ մասնակցելու Էրդողանի երդմնակալության արարողությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее