Արդեն տեղեկացրել ենք, որ ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ուսանողները դասադուլ են անում՝ բողոքելով «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն» առարկաների՝ բուհերում ոչ պարտադիր դառնալու դեմ: Նրանց միացել են ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միության անդամները, ովքեր ավելի ուշ գնացել են ԿԳՄՍ նախարարություն՝ իրենց խոսքով՝ Արայիկ Հարությունյանին ճանապարհելու տուն:

«Օգնում ենք պարոն Արայիկ Հարությունյանին պատվով հեռանալ, վաղն այլևս ուշ կլինի»,-նշել են ՀՅԴ ՀԵՄ-ի անդամներն ու հավելել. «Կոչ ենք անում բոլորին, ովքեր դեմ են ունենալ հակազգային քաղաքականություն վարող նախարար, հինգշաբթի օրը` նոյեմբերի 7-ին, ժամը 11:00-ին ՀՀ կառավարության շենքի առջև մասնակցել ՀՅԴ ՀԵՄ-ի կողմից կազմակերպված ակցիային` «Կառավարության նիստ` առանց Արայիկ Հարությունյանի»»:
Տեսանյութը՝ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միության ֆեյսբուքյան էջից
Կարդացեք նաև՝ ԵՊՀ ուսանողները դասադուլ են անում. բողոքում են ԿԳՄՍ նախարարության օրինագծի դեմ
Իշխանական թևի ներկայացուցիչներ, դասադուլ անողներին չհամարձակվեք ծաղրել. Դավիթ Պետրոսյան


