▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գնացողների համար քաղաքականությունը ամենաանհետաքրքիր բանն է

Մեկ օրում էս աշխարհը լքեցին երկու մշակույթի գործիչ՝ Արմենը Մազմանյան եւ Խեչոյան Լեւոնը։ Գնացողների մասին դժվար է խոսել սենց անդեմ ֆեյսբուքային հարթակների վրա։ Բայց երկուսն էլ գույն ու երանգ էին տալիս էս երկրին։ Երկուսն էլ մանր մարդ չէին։ Ես Արմենին գիտեի, այն էլ շաաատ շուտվանից ու կարող եմ ասել, որ շատ հարցերում հետը համաձայն չլինելով՝ միշտ հավեսով, ժամերով հետը խոսել, զրուցել, վիճել եմ։ Ինչից ասես՝ իրա սիրված թզբեխների քարերի քանակից սկսած, հայերեն Բհագավադգիտայի թարգմանության խնդիրներով վերջացրած։ Քանի որ շատ վառ եւ բոլորից տարբերվող մարդ էր, ինչը իմ համար ամենակարեւորն է։

Ինչը ինձ զարմացրեց, որ նկատում եմ՝ քաղաքական հայացքներից ելնելով մեկը Լեւոնի մասին է մենակ գրում, մյուսը՝ մենակ Արմենի։ Հավատացեք՝ գնացողների համար քաղաքականությունը ամենաանհետաքրքիր բանն է՝ ապխտած կոկորդիլոսից հետո։


Սամվել Մարտիրոսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее