▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գնդակոծվել է Ոսկեպարը. հակառակորդը գյուղի վրա երկու կրակահերթ է արձակել

Ադրբեջանական զինուժը այսօր՝ մարտի 8-ին, ժամը 15։00-ի սահմաններում գնդակոծել է Տավուշի մարզի Ոսկեպար գյուղը։

 

Ոսկեպարի վարչական ղեկավար Սերոբ Մախսուդյանը ասել է, որ 2 կրակահերթ է արձակվել գյուղի վրա։ Գնդակոծության ժամանակ գյուղացիներից մեկի տան պատերն են վնասվել, կա նաեւ վնասված տանիք: Տներից մեկի մոտ կայանած մեկ մեքենա է նաեւ վնասվել:

Այս պահին ամեն ինչ հանգիստ է, խուճապ չկա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее