▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գոնե լռիր և հանգիստ նստիր տեղդ․․․Մանուել Մանուկյանն՝ Էդմոն Մարուքյանին

Մանուել Մանուկյանը գրում է․ 

«Էդմոն Մարուքյան, Լևոն Քոչարյանին կարելի է անվանել քաղաքական գործիչ, քանի որ նա զբաղվում է քաղաքականությամբ և ընտրված է Ազգային ժողովի պատգամավոր։

Ինչ վերաբերում է «պետական գործիչ» բնորոշմանը, ապա, բնականաբար, նա դեռ Ռոբերտ Քոչարյանի մասշտաբի պետական գործիչ չէ։ Սակայն իր քաղաքական գործունեության ընթացքում նա բազմիցս ապացուցել է, որ ունի պետական մտածողություն, սկզբունքայնություն և չի վաճառել իր համոզմունքները հանուն պաշտոնի կամ անձնական շահի ի տարբերություն քեզ։

Դու, պատերազմի ավարտից հետո, Նիկոլ Փաշինյանի կողմից նշանակվեցիր հատուկ հանձնարարություններով դեսպան։ Քո քաղաքական ճանապարհին եղել են կտրուկ շրջադարձեր, և այսօր, երբ փորձում ես դասեր տալ ուրիշներին պետականության մասին, նախ արժե նայել սեփական անցած ճանապարհին։

Լևոն Քոչարյանը չի ուրացել իր դիրքորոշումները, չի փոխել իր արժեհամակարգը՝ քաղաքական իրավիճակից ելնելով, չի հրաժարվել իր հայրենիքի և իր սկզբունքների պաշտպանությունից։ Նա մշտապես պաշտպանել է այն, ինչն ինքն է համարել պետության և ժողովրդի շահ։

Այո՛, նա դեռ ճանապարհ ունի անցնելու, և Ռոբերտ Քոչարյանի պետական փորձին ու գործունեությանը հասնելը ժամանակ է պահանջում։ Բայց մի բան ակնհայտ է. իր սկզբունքայնությամբ, հետևողականությամբ և պետական մտածողությամբ նա վաղուց գերազանցել է շատերին, ովքեր տարիներ շարունակ զբաղեցրել են բարձր պաշտոններ, բայց իրենց քայլերով հասարակության մոտ հակառակ տպավորությունն են թողել, այդ թվում քեզ և Նիկոլ Փաշինյանին։

Այնպես որ, հազարավոր տղերքի սպանած իշխանության հետ քաղաքական գործարկի գնալուց հետո , արի գոնե լռիր և հանգիստ նստիր տեղդ»։

info@asekose.am/095519696
Հասարակություն далее