▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գոնե մեկը Սամվել Ալեքսանյանի Ձկնկուլին պետք է հուշի այս հեռանկարի մասին...

«Ձուկ կամ Ձկնկուլ մականունով հայտնի Արմեն Իսրայելյանի հրապարակած փաստերը, կրկնում եմ, գոյություն ունեն անկախ նրանից՝ նա դրանք պնդում է, թե ոչ:

Եթե չլիներ անձամբ Սերժ Սարգսյանի հովանավորությունը, երկուշաբթի օրը սկսվող արտահերթ նիստի օրակարգի առաջին հարցը պետք է լիներ Սամվել Ալեքսանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելը, քանզի սրա համար լիուլի փաստեր տվել է պարոն Իսրայելյանը:

Ինչ վերաբերվում է Ձուկ կամ Ձկնկուլ մականունով հայտնի Արմեն Իսրայելյանին, հիմա նա ինքը իր դեմ է ցուցմունք տալիս:

Կարծում եմ՝ նրան խաբելով տանում են մի ճանապարհով, որը հնարավորություն կտա իր վրա դնել սուտ մատնության մեղադրանք, եւ մի հինգ տարով ուղարկել համապատասխան վայրեր:

Գոնե մեկը Ձուկ կամ Ձկնկուլ մականունով հայտնի Արմեն Իսրայելյանին պետք է հուշի այս հեռանկարի մասին»,-գրել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում՝ անդրադառնալով Սամվել Ալեքսանյանի նախկին աշխատակից Արմեն Իսրայելյանի  դիմումին, որով վերջինս  Նիկոլ Փաշինյանին  հորդորելով իրեն հանգիստ թողնել և իր հաշվին «խաղեր չխաղալ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее