▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գործադուլ անելու ինստիտուցիոնալ բազա ու գործիքներ չկան

Ինչքան էլ վերջին հանրահավաքը տպավորիչ ստացվեց՝ իշխանության արձագանքը հուշում է, որ ոչ կառավարությունն ու խորհրդարանն են վերանայելու պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման որոշումը և ոչ էլ՝ Սահմանադրական դատարանն այդ որոշման հիմքում՝ հակասահմանադրականություն է հայտնաբերելու։
Հրաշքներ չեն լինելու, ըստ այդմ՝ քաղաքական գործիչներն ու քաղաքագետներն առաջարկում են պայքարի շարունակման իրենց տեսլականները։
Օրինակ, նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանն արդյունավետ է համարում գործադուլը։
Գրավիչ այս առաջարկը, սակայն, իրագործելի չէ։
Նախ, համատարած գործազրկության ֆոնին՝ գործադուլը չի առաջացնի հասարակական լայն արձագանք. այսպես, թե այնպես՝ մարդկանց մեծամասնությունը «գործադուլի» մեջ է։
Երկրորդ, գործադուլի կազմակերպման համար՝ անհրաժեշտ է արհմիությունների ինստիտուտ, ինչը մեզանում փաստացի բացակայում է։
Երրորդ, մեզանում՝ չեն գործում աշխատանքային–իրավական քաղաքակիրթ հարաբերություններ. թե պետական և թե մանավոր սեկտորներում՝ գործատուի և աշխատողի հարաբերությունները վասալային բնույթ ունեն։ Այս համատեքստում՝ գործադուլի զանգվածայնությունը, մեղմ ասած, կասկածի տակ է։
Անհրաժեշտ է մտածել ոչ ստանդարտ լուծումներ, կրեատիվ քայլեր, որոնք անկանխատեսելի կլինեն իշխանության համար։

 

Սուրեն Սուրենյանց

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее