«Հրապարակ»-ը գրում է․ «Մի քանի ամիս առաջ Նիկոլ Փաշինյանը կուսակցական շարքերին հորդորել է մտածել միայն առաջիկա ընտրությունների մասին, մնացածը՝ նկատի է ունեցել արտաքին զարգացումները, իր խնդիրն է։ Այդ նպատակով մարզպետներին, Երևանի վարչական շրջանների ՔՊ պատասխանատուներին հանձնարարել է՝ աշխատանքային խմբեր ձևավորել, ընդգրկելով թե՛ պատգամավորներին, թե՛ տվյալ համայնքի բնակիչ նախարարներին, թե՛ տարածքում եղանակ ստեղծող ակտիվ կուսակցականներին՝ բոլորին գործի դնել։ Առաջնահերթ սերտացնել շփումը քաղաքացիների հետ և անխտիր լուծում տալ նրանց առաջ քաշած հարցերին, որպեսզի ընտրություններին գնան ուժեղացած: Այդ աշխատանքային խմբերն ամիսը 1 անգամ հավաքվում, աշխատանքի բաժանում են անում՝ փորձելով լուծում տալ բոլորի կարիքներին։ Այսինքն՝ փաստացի Փաշինյանը գործի է դրել ընտրություններից առաջ ստվերային ընտրակաշառքի բոլոր մեխանիզմները։ Իսկ ընտրակաշառք համարվում է ոչ միայն փող բաժանելը, այլև ընտրողների հարցերը լուծելը»: |
Գործի են դրվել ստվերային ընտրակաշառքի բոլոր մեխանիզմները
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet