Ազգային ժողովում ՀՀ նախագահի արդեն նախկին ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանի պաշտոնանկությանը բավական հետաքրքիր միջադեպ է նախորդել: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների`օգոստոսի 31-ին Սերժ Սարգսյանի կողմից հրավիրված ՀՀ անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ՀՀ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանին տրված հրապարակային հրահանգը, թե «Գորիկ Գուրգենիչ, խորհրդակցությունից անմիջապես հետո կգաք ինձ մոտ` հատուկ հանձնարարություն ունեմ Ձեզ տալու», նախագահականում բախման առիթ է դարձել: Գ. Իսագուլյանը գնացել է մոնտաժման սենյակ և բարկացել, թե «ով է ձեզ ասել, որ էդ ապուշությունը եթեր տաք»: Այս միջադեպի մասին զեկուցվել է անգամ Սերժ Սարգսյանին, որն էլ իր հերթին բարկացել է Իսագուլյանի վրա:
Լուրը ճշտելու համար «Ժողովուրդ»-ը դիմեց Գ. Իսագուլյանին, որը, բնականաբար, հերքեց` ասելով, թե նման բան չի եղել:
«Գորիկ Գուրգենիչ»-ը ԲԱԽՄԱՆ ԱՌԻԹ Է ԴԱՐՁԵԼ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet