▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գորիսի ոստիկանապետն ազատվել է պաշտոնից

Այսօր` մայիսի 13-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամանագրեր է ստորագրել:

Asekose.am-ը ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից տեղեկացավ, որ Վ. Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի ռեզերվ է ուղարկվել Ոստիկանության Գորիսի բաժնի պետ Արա Դավթյանը:

Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով ոստիկանության փոխգնդապետ Գևորգ Ազիզյանը նշանակվել է ոստիկանության Գորիսի բաժնի պետ: Այս նշանակումը, սակայն, այս պահի դրությամբ ոստիկանության լրատվության վարչությունից չհաստատեցին:

Պաշտոնական պատճառաբանություն կադրային այս փոփոխություններին դեռ չկա, սակայն  չի բացառվում, որ Գորիսի ոստիկանապետի փոփոխությունը կապված լինի Սյունիքի մարզում  Սուրիկ Խաչատրյանի որդու հետ կապված վերջերս տեղի ունեցած իրադարձությունների հետ:  

info@asekose.am/095519696
Հասարակություն далее