▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գորիսի քաղաքապետը, նրա ազգականն ու տուժած ավագանու անդամը քննչական բաժնում բացատրություն են տվել

Ոստիկանության Գորիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 18-ին Գորիսում տեղի ունեցած միջադեպի փաստով։

 

 

 

 

 

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկանության Գորիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում ստացվել են տեղեկություններ, որ այդ օրը Գորիսի քաղաքապետարանին հարակից տարածքում վիճաբանություն է տեղի ունեցել Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ 9-րդ փողոցի բնակիչ՝ 37-ամյա Լյովա Արզանյանի և Գորիս քաղաքի Սաթյան 2-րդ նրբանցքի բնակիչ՝ 27-ամյա Առուշ Առուշանյանի ու Գորիս քաղաքի Սյունիքի փողոցի բնակիչ՝ 39-ամյա Արտակ Առուշանյանի միջև։

Վիճաբանությունը տեղի է ունեցել կենցաղային հարցերի շուրջ, և Լ. Արզանյանը համայնքային ոստիկանին հայտնել է, որ Ա. և Ա. Առուշանյանները իրենց ծեծի են ենթարկել։

 

 

 

 

 

 

 

 

Կան նաև տեղեկություններ, որ ծեծի ընթացքում ավագանու անդամն ուշագնաց է եղել, և այդ ծեծկռտուքին ականատես են եղել ավագանու մեծ թվով անդամներ։ Բոլորի ամբողջական ցանկը Ոստիկանությունը պարզում է։ Ոստիկանները երեքին էլ հայտնաբերել են և երեքն էլ Ոստիկանության Գորիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում բացատրություն են տվել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее