▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գորիսում մարդիկ վախեցած են». վախի մթնոլորտի, շշուկների, վարկածների մասին...

 Գորիսում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից հետո  վախի մթնոլորտ է տիրում: Նույն վախեցած գորիսեցիներն են: Նույն վախեցած փողոցներն են, ծառերի տերևներն անգամ չեն շարժվում: Այս մասին ASEKOSE.am-ի թղթակցին պատմել է Գորիսի բնակչուհիներից մեկը:

«Կարծում էի` ժողովորդրը կըմբոստանա, բայց մարդիկ նախկինից ավելի վախեցած են»,- հավելել է նա

Մեր զրուցակցի խոսքով` մարդիկ մամուլում շրջանառվող լուրերին բացարձակապես չեն հավատում, որովհետև իրար հակասող լուրեր են կարդում անընդհատ:  Սակայն ավելի շատ չեն հավատում արդարությանը, չեն հավատում,  որ  Սուրիկ Խաչատրյանն արժանի պատիժ կկրի:

«Չենք հավատում և որևէ մեկի չի կարելի մեղադրել այս հարցում: Բոլորը գտնում են, որ պաշտոնից զրկելը քիչ է, և պատիժ են սպասում: Արդեն քանի տարի`քաղաքում բռնաբարություններ, սպանություններ, ծեծ, նրա եղբոր տղաների կողմից հարձակումներ, գողություններ, մարդիկ հոգնել են արդեն»:

Բնակիչների համոզմամբ` Սուրեն Խաչատրյանը պետք է խստագույնս պատժվի, քանի որ ձեռք է բարձրացրել զինվորականի վրա:

«Ադրբեջանիցիներն ինչքան գումար պետք է ծախսեին, զինվորականին այդ վիճակին հասցնելու համար»,- ասաց մեր զրուցակիցը:

Մենք նաև հետաքրքրվեցինք, թե Գորիսում ինչ կարծիք ունեն Բուդաղյանների ընտանիքի մասին:

Մեր զրուցակցի համոզմամբ`

«Արտակարգ մարդիկ են: Դեռ կոմունիստների ժամանակ այդ ընտանիքը Գորիսի  շրջանի ամենաճանաչված ու ամենահարգված ընտանիքիներից է եղել, նրանց  հայրը մեր Գորիսի  Ջրմուղ կոյուղու  պետն է եղել, իսկ հորաքույրը `գործկոմի նախագահը: Հարգված ընտանիք է եղել: Նրանց  երեք զավակներն էլ հայրենասեր, պարկեշտ մարդիկ են: Պարզապես միակ մարդիկ, որ համարձակյություն են ունեցել երբևէ Լիսկայի առաջ խոսել,  իրենք են եղել: Իսկ Արտակ Բուդաղյանի մարդկային որակների մասին կարող է խոսել նրա զինվորներից յուրաքանչյուրը»:

Մեր զրուցակցի խոսքով` քաղաքում շշուկներ կան, որ Ավետիք Բուդաղյանին սպանողը հենց Սուրեն խաչատրյանն է եղել, իսկ Արտակին կրակողը` տղան: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее