▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գուցե՞ Մհեր Ենոքյանին ներումն արդեն շնորհվել է, բայց հասարակական քննադատությունը թույլ չի տալիս այն բարձրաձայնել

 

ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հարգելի գործընկերներ,

Ինչպես հիշում եք մի քանի օր առաջ հարցում էի կազմակերպել, թե արդյոք հասարակությունը պետք է իրավունք ունենա տեղեկություն ստանալ ներում շնորհելու գործընթացի վերաբերյալ՝ դրա որեւէ փուլում։ Ճնշող մեծամասնության կարծիքը այն էր, որ նման հնարավորություն պետք է ստեղծվի։ 

 

 

 

 

 

 

 

 

 

Այսօր արդեն ՀՀ Նախագահի աշխատակազմից հայտարարություն է տարածվել, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանի ներման մասին ՀՀ վարչապետից որևէ առաջարկություն չի ստացել։ Ստացված բոլոր տեղեկությունները համադրելով՝ կարելի է եզրահանգել, որ 2018 թվականի դեկտեմբերի 20-25-ը ընկած ժամանակահատվածում ներման հանձնաժողովը վարչապետին է ներկայացրել եզրակացություն ներման խնդրագրի վերաբերյալ:

 

 

 

 

 

 

 

 

 

Գործող կարգավորումների համաձայն՝վարչապետը հանձնաժողովի եզրակացությունն ստանալուց ոչ ուշ, քան տասնհինգօրյա ժամկետում, Հանրապետության նախագահին ներկայացնում է ներման խնդրագիր ներկայացրած անձին ներում շնորհելու կամ ներման շնորհումը մերժելու մասին առաջարկություն։ Կարծում եմ՝ նախատեսված ժամկետները արդեն իսկ լրացել են, եւ առաջանում է հարց, թե ինչու նշված ժամանակահատվածում առաջարկություն չի ներկայացվել ՀՀ նախագահին։ Արդյոք հասարակական քննադատությունն է պատճառը, որ արդեն իսկ կայացված որոշումը չի ուղարկվել Հանրապետության նախագահին, թե՞ գործ ունենք պարզապես սովորական անգործության հետ, քանի որ սահմանված ժամկետում որոշում չի կայացվել։

 

 

 

 

 

 

 

 

 

Ստեղծված իրավիճակը եւս մեկ անգամ վկայում է ներման գործընթացի վերաբերյալ տեղեկատվության հրապարակման անհրաժեշտության մասին, քանի որ հիմա մենք անգամ չեն կարող վերահսկողություն իրականացնել,թե արդյոք պետական պաշտոնյան օրենքով սահմանված ժամկետում իրականացնում է իր պարտականությունները, թե ոչ»։

Կարդացեք նաև՝ Արփինե Հովհաննիսյանն առաջին անգամ՝ իր լուսանկարը պատռողների, իրեն վիրավորողների և քննադատողների մասին

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее