Ռոբերտ Քոչարյանը` շարքային ընդդիմադիրի դերում, քամի տատանողի ամպլուայով…
Իսկ գուցե Հյուսիսային պողոտայում անժամկետ նստացու՞յց սկսի իր հավատարիմ բանկիր Տիգրան Սարգսյանի հրաժարականի պահանջով, որի հետ միասին վաճառեցին ՀՀ ոսկու պաշարները:
Հիշեցնենք, որ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր անդրադարձել է անուղղակիորեն իրեն հասցեագրված` վարչապետ Տիգրան Սարգսյանի հոդվածին՝ ասելով՝ ավելի լավ կլիներ վարչապետը լռեր…
Նա նաև շեշտել է.
«Բանավիճել որևէ մեկի հետ, առավել ևս վարչապետի, չեմ պատրաստվում: Նրա վերջին հոդվածը ցույց է տալիս, որ նա անհույս է: Անիմաստ է բանավիճել մեկի հետ, ով 6 տարի շարունակ արդարացնում է իր ձախողումները նախորդների գործողություններով:
Ցանկացած իշխանության գործունեության գնահատման գլխավոր ցուցանիշը շատ պարզ է. մարդկանց կյանքը այդ իշխանության օրոք լավացե˚լ է թե˚վատացել: Այստեղ ոչ մի հնարք չի օգնի: Իրենց կենսամակարդակի մասին մարդիկ ոչ աղյուսակներից են տեղեկանում, և ոչ էլ՝ նկարված վիճակագրությունից»:
Լուսանկարը` Ֆոտոլուրի