▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գուցե Վանո Սիրադեղյանը հենց քեզ նկատի ուներ ու քո «շայկան», երբ գրեց «Գյադաների ժամանակը» գիրքը․ Զուրաբյանը՝ Փաշինյանին

Մի կողմ դնենք այն հանգամանքը, որ, Նիկոլ Փաշինյան, քո գիտելիքների բացակայության պատճառով, այն, որ դու գիրք չես կարդացել, որ ոչ մի պատկերացում չունես աշխարհաքաղաքական իրողությունների, միջազգային քաղաքականաության, դիվանագիտության մասին, հենց այդ պատճառով մենք ունեցանք այս աղետալի պատերազմները և հայտնվել ենք այսքան նվաստացած վիճակում, այս մասին ասել է ՀԱԿ վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների մասին։

«Սա ասում է մի մարդ, որը բառիս բուն իմաստով լինելով Հայաստանի վարչապետ, սպանել է Վանո Սիրադեղյանին, որովհետև երբ պետք էր, որ նա Վանո Սիրադեղյանին վերդարձներ Հայաստան և ազատեր բոլոր անարդար մեղադրանքներից, որ պետականորեն իրականացվել է նրա դեմ, նա ասաց՝ արի, մեկա պետք է նստես, հետո կարողա ամնիստիա անենմ։ Ես մտածում եմ՝ գուցե Վանո Սիրադեղյանը հենց քեզ նկատի ուներ ու քո «շայկան», երբ գրեց «Գյադաների ժամանակը» գիրքը»,-նշել է նա։

info@asekose.am/095519696
Հասարակություն далее