ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունը, որ այսուհետ ամեն մարդ կարող է ցանկացած ապրանք ներմուծել Հայաստան, իսկ որևէ խնդրի դեպքում կարող են զանգահարել իրեն: Փաշինյանի խոսքով` ներկայումս «Արա Գ.Գ.» ընկերությունը շուրջ 1 ամիս է չի կարողանում մաքսազերծել մոտ 460 տոննա կերոսինը:
Փաշինյանը հանդիպել է ՊԵԿ ղեկավարության, էկոնոմիկայի նախարարի, Ստանդարտների ազգային ինստիտուտի ղեկավար խմբի հետ և միանշանակ է, որ խոչընդոտ է հարուցվում:
«Գուցե խնդիրն այն է, որ Պետրոս Ղազարյա՞նը չի ձեզ զանգել»,- հարցրել է Փաշինյանը:
«Ինչ հայտարարել եմ, այդ հայտարարությանը տեր եմ»,- արձագանքել է Կարեն Կարապետյանն ու նշել, որ Փաշինյանի հորդորը տեղ է հասել, և այս պահին իր օգնականն այդ հարցով զբաղվում է:
Մանրամասները՝ տեսանյութում