«Փաստինֆո»-ն գրում է, որ այսօր գիշերը Երևանի Մուշ թաղամասում իր տանը ինքնասպանության փորձ է արել Հունգարիայում ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովի կողմից սպանված ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանի հայրը՝ Արտուշ Մարգարյանը:
Ըստ տեղեկությունների, նա դանակով մի քանի հարվածներ է հասցրել իր մարմնին, կտրել երակները։ Ստացած մարմնական վնասվածքներով լուսադեմին Ա.Մարգարյանը տեղափոխվել է «Մալաթիա» բժշկական կենտրոն, որտեղ վիրահատվել է։ Նախնական տեղեկություններով, Ա.Մարգարյանի մարմնի զննությամբ արձանագրվել է որովայնի առաջնային պատի վրա թափանցող 4 վնասվածք՝ լյարդի վնասումով, որովայնի հետին պատի հեմատոմա եւ ձախ ձեռքի երակների երկու վնասվածք՝ ոչ խորը։ Իրավապահները դեպքի վայրում հայտնաբերել են խոհանոցային դանակը, որով, ըստ նախնական տեղեկությունների, նա իրեն մարմնական վնասվածքներ է պատճառել։ Ա.Մարգարյանն ինքնասպանությունը փորձել է կատարել Գ.Մարգարյանի նկարի առաջ։