Այսօր խորհրդարանում 2008-ի մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրելու հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին խմբակցությունների ելույթների ժամանակ Ժառանգություն խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը իր ելույթում, անդրադառնալով խորհրդարանական մեծամասնությանը, փորձեց գուշակել, թե ինչի մասին է խոսելու ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Ռուբիկ Հակոբյանի եկույթից հետո այսպես արձագանքեց.
-Գուշակություններ անելը անշնորհակալ գործ է: Գուշակություններ մի արեք: Գալուստ Սահակյանը խոսելու է եւ ինչ ասելու է, իր ելույթում հստակ կասի: