▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գողացել էր համագյուղացու խոզն ու բռնվել

Օրերս ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողները անասնագողության հերթական դեպքը բացահայտեցին: Օգոստոսի 5-ին ոստիկանության Տաշիրի բաժնում ահազանգ ստացվեց, որ Լոռու մարզի Միխայլովկա գյուղում գյուղացիներից մեկի խոզը հափշտակել են:

Համապասխան միջոցառումներից հետո, ոստիկանները պարզել են, որ օգոստոսի 3-ին, ժամը 15-ի սահմաններում, գյուղի հարակից դաշտավայրից անասնագողությունը կատարել է նույն գյուղի 45-ամյա մի բնակիչ: Օգոստոսի 8-ին կասկածվողը բերման է ենթարկվել ոստիկանության Տաշիրի բաժին և տվել խոստովանական բացատրություն։ Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее