▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գրպանահատը 21-ամյա երիտասարդ էր

Սեպտեմբերի 14-ին, ժամը 20.20-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին դիմած կինը գողության վերաբերյալ հաղորդում էր տվել։ Նրա պայուսակից գողացել էին բջջային հեռախոսը:
Հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ գողությունը կատարել է կապանցի 21-ամյա երիտասարդը։

Նա հայտնաբերվեց սեպտեմբերի 16-ին՝ մայրաքաղաքի Ամիրյան փողոցում և գողությունը կատարելու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանություն։ Եիտասարդը տվել է խուստովանական բացատրություն։
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Քննությունը շարունակվում է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее