ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «Հրապարակ» օրաթերթի հրապարակմանը: Նա մասնավորապես գրել է.
«Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը «Գոլդս Ջիմ» համալիրի կողմից ինձ մատուցվող ծառայությունների արժեքի վերաբերյալ՝ այսօր «Հրապարակ» օրաթերթում հրապարակված նյութի առնչությամբ՝ հրապարակում եմ պայմանագրի համապատասխան էջը, որտեղ նշված է տարեկան փաթեթի գինը։ Չգիտեմ, թե ինչ փաթեթից է օգտվում ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, սակայն իմ փաթեթի արժեքն է 270.000 հազար դրամ ( գրվել էր այս թիվը շուրջ 5 անգամ գերազանցող գումար»։


