Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Լատվիա և Լիտվա կատարած այցից հետո զրուցել է թուրք լրագրողների հետ` նշելով, որ մերձբալթյան երկրների ղեկավարներին զգուշացրել է զերծ մնալ Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծերից:
«Որոշ խորհրդարաններ Թուրքիայի դեմ որոշումներ են ընդունում` կապված 1915-ի դեպքերի հետ: Նշել եմ, որ թուրքական կողմը խիստ դեմ է Լիտվայի խորհրդարանի կողմից 2005 թվականի նման փորձի համար: Նշել եմ նաև, որ բարեկամական և դաշնակցային կապերն օգտակար են երկու կողմերի համար էլ»,-ասել է Գյուլը լրագրողների հետ զրույցում:
Հիշեցնենք, որ 2005 թվականի դեկտեմբերի 15-ին Լիտվայի խորհրդարանը ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանություն: Այս մասին գրում է allTurkey թուրքագիտական պորտալը: