▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրիի ավտոմաքսատնից մեքենաների առանձին մասերի գողության դեպքեր են գրանցվել. ՊԵԿ-ն ուժեղացրել է հսկողությունը

Պետական եկամուտների կոմիտեն վերջին օրերին տեղեկություն է ստացել Հյուսիսային մաքսատուն-վարչության տարածքում գործող ԱՏԳ կենտրոնում (հասցե՝ ք. Գյումրի, Թբիլիսյան խճուղի 2/14) մաքսային հսկողության ներքո գտնվող ավտոմեքենաների առանձին մասերի գողության դեպքերի մասին:

Այս կապակցությամբ մաքսային ծառայությունն ուժեղացրել է հսկողությունը ԱՏԳ տարածքում և դիմել ՀՀ ոստիկանությանը՝ ձեռնարկելու համապատասխան միջոցներ` նկարագրված դեպքերը հետագայում բացառելու և մեղավոր անձանց բացահայտելու ուղղությամբ:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՊԵԿ-ը հորդորում է նկարագրված դեպքերից տուժած բոլոր անձանց համապատասխան հաղորդումներ ներկայացնել ՀՀ ոստիկանություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее