▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրիում արտահերթ ընտրություններ են նշանակվել

Կառավարության այսօրվա նիստում չզեկուցվող հարցով ընդունվեց Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու լիազորությունների դադարեցման մասին որոշումը։ 

Ըստ հիմնավորումների՝ ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Կառավարությունը կարող է վաղաժամկետ դադարեցնել ավագանու լիազորությունները, եթե հերթական նստաշրջանի ընթացքում ավագանու նիստերը երեք ամսից ավելի չեն գումարվում: Եռամսյա ժամկետը լրանում է դեկտեմբերի 10-ին»:

 Միաժամանակ, կառավարության որոշմամբ, Գյումրիում ավագանու արտահերթ ընտրություններ կանցկացվեն, օրը, սակայն, կնշանակի ԿԸՀ-ն՝ «արտահերթ ընտրություններ նշանակելու մասին կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում»։ 

«Երևանի, Գյումրու, Վանաձորի ավագանիների արտահերթ ընտրություններն անցկացվում են ավագանիների արտահերթ ընտրություն նշանակելու մասին որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 40 օր հետո` առավել ուշ կիրակի օրը»,- նշված է կառավարության հիմնավորման մեջ։

 

***

Գյումրիում արտահերթ ընտրություններ են նշանակվել

ԱրմԼուր.am-ն է գրում ու հավելում․ «Կայքի տեղեկություններով` Շիրակի մարզի Գյումրի համայնքում նշանակվել է ավագանու արտահերթ ընտրություններ, որը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 20-ից։ Կառավարությունը դադարեցնում է Գյումրի համայնքի ավագանու լիազորությունները:

Հիշեցնենք, որ ՔՊ-ն պարտվեց Գյումրիում․ «Լուսավոր Հայաստան»-ի նախկին պատգամավորը հաղթեց իշխանություններին։

Գյումրիում ավարտվել է համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրությունները։

Ընտրությունների արդյունքում առավելագույն ձայները ստացավ Սարիկ Մինասյանը, որը վարչապետի որոշմամբ կնշանակվի Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար, իսկ արդեն համայնքապետի ընտրությունների ժամանակ նա կգլխավորի ՔՊ ցուցակը։ Նա ստացել է 253 ձայն։

Սարիկ Մինասյանը Միասնական սոցիալական ծառայության Գյումրու տարածքային կենտրոնի տնօրենն է։ Ուշագրավ է, որ վերջինս իշխող կուսակցության անդամ չէ։

2018 թվականին ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր «Լուսավոր Հայաստան» կուսակցության թիվ 11 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով։

Նշենք, որ Սարիկ Մինասյանից բացի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրություններին մասնակցում էին նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Դավիթ Առուշանյանը, Կարեն Սարուխանյանը, Գյումրու նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանը, Գյումրու ավագանու անդամ Շավարշ Արամյանը, 33-ամյա Լևոն Անանյանը, Շիրակի մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրացման բաժնի ավագ մասնագետ Էմմա Բարսեղյանը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее