Հոկտեմբերի 20-ին Գյումրիի մանկատան բակում հայտնաբերված երկվորյակները դեռ գտնվում են Գյումրիի մանկատանը։ Այս մասին news.am-ին հայտնել է Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Գորգինյանը։

«Արդեն 2 ամսական են բալիկները, շատ լավ, առողջ երեխաներ են մեծանում են։ Մայրը մի քանի անգամ եկել, տեսակցել է, բայց տանելու մասին պաշտոնական տեղեկություն դեռ չկա, չենք կարող ասել՝ երբ մայրը կտանի երեխաներին»,– նշել է Գորգինյանը։
Հիշեցնենք, որ Գյումրու «Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության» պահակը բակում պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնաբերել էր նորածին երկու տղաների:

Կարդացեք նաև՝ Գյումրիի գիշերօթիկի բակում հայտնված երկվորյակների 18-ամյա մայրը զղջացել է, ցանկանում է վերադարձնել երեխաներին
Արտակարգ դեպք Գյումրիում․ մանկատան պահակը բակում հայտնաբերել է նորածին երկվորյակների


