Գյումրիում հոկտեմբերի 29-ին, սեռական բռնության զոհ է դարձել 20-ամյա մի աղջիկ, ՌԴ քաղաքացի: Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն:

Դեպքը տեղի է ունեցել վաղ առավոտյան, երբ աղջիկը տանը միայնակ է եղել։ Երիտասարդը մտել է տուն, դանակով սպառնացել, փակել նրա բերանը, գլուխը հարվածել պատին ու տարել ննջասենյակ։ Երիտասարդը հպվել է աղջկա ինտիմ հատվածներին, շոշափել, ապա նկատելով, որ նրա ինքնազգացողությունը վատացել է գնացել է ջուր բերելու, ինչի ժամանակ էլ աղջիկը փախել է տնից։

Դեպքի մասին անմիջապես հաղորդում է ներկայացվել իրավապահներին եւ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է բռնարարի ինքնությունը, ով Գյումրիի Մուշ թաղամասի բնակիչ է։ Վերջինս բերման է ենթարկվել։


