▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրու «Դվին» ռեստորանի հարսանյաց հանդեսի մասնակիցներից 30 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Գյումրու «Դվին» ռեստորանում հարսանյաց հանդեսի մասնակիցներից այս պահին հոսպիտալացված է 30 հոգի։ «Օգոստոսի 30-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Առողջապահության նախարարություն տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի 3 բնակիչ փսխումով, ստամոքսի սուր ցավերով հոսպիտալացվել են Գյումրու ինֆեկցիոն հակատուբերկուլյոզային հիվանդանոց։

Անմիջապես նախարարության մասնագետների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ բոլորը մասնակցել են Գյումրու «Դվին» ռեստորանում կազմակերպված հարսանյաց հանդեսին։

Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները ներկայումս աշխատանքներ են իրականացնում Գյումրու ինֆեկցիոն հակատուբերկուլյոզային հիվանդանոցում (հիվանդներից նմուշառումներ` լաբորատոր հետազոտությունների համար), ինչպես նաև համատեղ աշխատանքներ են տարվում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ (սննդամթերքի և շրջակա միջավայրի նմուշառումներ)։

Նախնական վարկածով` հիվանդների հոսպիտալացման պատճառը սննդային գործոնն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее