Գյուղացին ստիպված չի լինի բերքը հասնելուց հետո վաճառքի մասին մտածել, տարվա սկզբից արդեն կունենա վաճառքի պայմանագիր:
Գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը և կից տեսանյութ հրապարակել։
«Մթերման կայանի շատ լավ օրինակ է:
Այսօրինակ մթերման կայաններ կգործեն Հայաստանով մեկ և մթերում կանեն գյուղացուց կայուն գնով, կփաթեթավորեն և արտահանեն:
Գյուղացին ստիպված չի լինի բերքը հասնելուց հետո վաճառքի մասին մտածել, տարվա սկզբից արդեն կունենա վաճառքի պայմանագիր:
Շնորհակալ ենք Դավիթ Դավթյանին, որակյալ գյուղատնտեսական նյութ տալու համար , և ՄուլտիԱգրո ընկերությանը այս գործի համար»:


