ilur.am-ի փոխանցմամբ` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կարծում է, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգում թերություններ կան, «և օրենսդրական փոփոխություն կլինի»:
Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպաազրույցում Աբրահամյանը, պատասխանելով հարցին՝ պատրա՞ստ են իշխանությունները հրաժարվել պարտադիր բաղադրիչից, նշել է, թե «պատրաստ են քննարկել»:
«Կարծում եմ, «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի պարտադիր բաղադրիչի կիրառումը կհետաձգվի», - նշել է Հովիկ Աբրահամյանը:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում