▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հ1-ին տված հարցազրույցից հետո միշտ ափսոսում եմ, որ մի միտք պակաս եմ ասել. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում կիսվել է տեսանյութով և կից գրել.

«2016-ին, թե 17-ին Հ1-ին տված հարցազրույցից հետո, որից կտոր կա այս տեսանյութում, միշտ ափսոսում եմ, որ մի միտք պակաս եմ ասել։

Իսկ այդ միտքը հետեւյալն է. բազմաթիվ նախադասություններ, մտքեր, որոնք Նոր Կտակարանում լսում ենք Հիսուս Քրիստոսի շուրթերից, ահա այդ նախադասությունները, մտքերը կարող էին ունենալ միայն աստվածային ծագում։

Մահկանացուն նման մտքեր չէր կարող արտահայտել, նման նախադասություններ չէր կարող ձեւակերպել։ Վկան՝ Հիսուսից հետոյի եւ առաջվա հազարամյա պատմությունը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее