168.am-ի հետ զրույցում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանն անդրադառնալով իր որդու հետ տեղի ունեցած աղմկահարույց միջադեպին` ասել է. «Ես բացարձակապես խնդիր չունեմ իմ որդու հետ կապված: Ամեն ընտանիքում էլ երևի նման խոչընդոտներ, խնդիրներ, դեպքեր լինում են: Եվ ես կուզենամ, որ յուրաքանչյուր հայ մարդ ըմբռնումով մոտենա այս ամենին: Իհարկե, ես որպես ծնող եմ ասում, ինձ համար սա շատ ցավալի է, անընդունելի է, որ նման դեպք իմ պահով կատարվեց, հնչեղություն ստացավ ամբողջ Հանրապետությունով, աշխարհով: Բայց խնդիր չունեմ նրա համար, շատ լավ գիտեմ իմ տղային, որ որևիցե լուրջ խնդիր չունի այդ ուղղությամբ: Այսօր ինքը այնտեղ է, որտեղ որ պետք է… այս պահին հետաքննություն է գնում և եթե խնդիր ունի` օրենքի սահմանված կարգով պատասխանատվություն կկրի»:
Առավել մանրամասն` 168.am-ի տեսանյութում.