▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հաագայում շենքի փլուզման հետևանքով զոհվածն ազգությամբ հայ է

Հաագայում շենքի փլուզման հետևանքով զոհվածը 1996թ. ծնված տղամարդ է, ազգությամբ հայ։ Այս մասին տեղեկացնում է Նիդեռլանդներում ՀՀ դեսպանությունը։ 

 

 

«Ցավով տեղեկացնում ենք, որ Հաագայում շենքի փլուզման հետևանքով զոհվածը 1996թ. ծնված ազգությամբ հայ է։ Խորապես ցավակցում ենք զոհվածի հարազատներին և բարեկամներին»,– ասվում է գրառման մեջ։

Հիշենենք, որ հունվարի 27–ին Նիդեռլանդների Հաագա քաղաքի շենքերից մեկում պայթյուն էր որոտացել, որի պատճառով տեղի էր ունեցել շենքի ճակատային հատվածի փլուզում։ Նախնական տեղեկությամբ` փլուզման պատճառը գազի արտահոսքն է։  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее