▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հացադուլավոր Նարեկ Սամսոնյանի ուտելիքը բերել են ՄԻՊ-ին․․․ ակցիա

Հացադուլ հայտարարած քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի ուտելիքը բերել են ՄԻՊ-ին․․․ ակցիա

Տեսանյութը՝ Սյուզի Բադոյանի

Դիտեք նաև՝

***

Նարեկ Սամսոնյանին շտապ բուժհաստատություն տեղափոխելու պահանջով ակցիա՝ ՄԻՊ գրասենյակի դիմաց

Ակցիայի մասնակիցների պնդմամբ՝ 11 օր շարունակվող հացադուլի հետևանքով «Իմնեմնիմի» պոդկաստի համահիմնադիրին անհետաձգելի վիրահատություն է անհրաժեշտ։

«Մեր բողոքի ձայնն ենք ցանկանում բարձրացնել այս կառույցի լռության դեմ։ ՀՀ ՄԻՊ գրասենյակը, որը կոչված է պաշտպանել քաղաքացու իրավունքները, որևէ կերպ չի արձագանքում Նարեկ Սամսոնյանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին։ Այս օրերին որևէ մեկը չի այցելել հացադուլի մեջ գտնվող քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանին»,- նշել է Antifake.am-ի լրագրողներից մեկը։

***

Սամսոնյանի աջակիցները ՄԻՊ գրասենյակի մոտ բերել էին խորհրդանշական՝ 11 օրվա սնունդ

«Ժամը 12-ին ընդմիջում է։ Նարեկ Սամսոնյանի համար նախատեսված ուտելիքն իրենք կուտեն այդ ընդմիջման ընթացքում, հետո էլ դուրս կգան ու կշարունակեն լռել մարդու իրավունքների դեմ իրականացվող ապօրինությունների, անտարբերության մասին։ Վայելեք Սամսոնյանի 11 օրվա չկերած ուտելիքը, հուսամ ձեր կոկորդով կանցնի»,- նշեց  Antifake.am-ի գլխավոր խմբագիր Աստղիկ Մաթևոսյանը։

ՄԻՊ գրասենյակից դուրս եկած հավաքարարը սկսեց աղբի տոպրակի մեջ լցնել սնունդը։ 

Որոշ ժամանակ անց ՄԻՊ խոսնակ Արթուր Ասլանյանը ակցիայի 3 մասնակիցների ներս հրավիրեց։

Դիտեք նաև՝

***

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее