▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հացի՞, թե՞ Փարիզում քայլելու «խնդիրը». Արտագաղթն ու անվտանգությունն` ըստ Բաբուխանյանի

ՍԻՄ կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր  Հայկ Բաբուխանյան , այսօր ասուլիսի ժամանակ խոսելով արտագաղթի  պատճառների մասին, ասաց, որ ամեն ինչ  արվում է նոր աշխատատեղեր ստեղծելու, տնտեսական վիճակը բարելավելու համար`  նշելով.

«Հասկանալի է, որ Հայաստանում  սոցիալ-տնտեսական վիճակի հետևանքով մարդիկ չեն կարողանում աշխատանք գտնել, հացի խնդիր լուծել և այլ երկիր են գնում` ապրուստ վաստակելու համար: Ցավով ուզում եմ նշել, որ  մեր երկրից արտագաղթում են, ոչ միայն այն մարդիկ, որքեր ,  հացի խնդիր ունեն, այլ Փարիզով քայլելու «խնդիր»: Ուզում եմ կոչ անել այդպիսի մարդկանց Փարիզով քայլելու «խնդիրը» լուծելիս,  հիշեն իրենց հայ լինելու մասին,  իրենց հայրենիքի նկատմամաբ  ունեցած պարտքի  մասին »:

Աժ պատգամավորն անդրադառնալով Ռուսաստանի` Ադրբեջանին զենք վաճառելու հարցին  նշել է, թե  ինքը որպես  հայ-ռուսական  միջխորհրդական միության անդամ վստահեցնում է, որ  Ռուսաստանի` Ադրբեջանին զենք վաճառելը  ՀՀ անվտանգությանը չի սպառնում:

«Թե Ռուսաստանը իր հարևանների, ԱՊՀ երկրների հետ ինչ քաղաքականություն կվարի, ինչ տնտեսական գործարքներ կանի մեր խնդիրը չէ: Հայաստանը ՀԱՊԿ  անդամ է, ՀՀ անվտանգությունը ՀՀ բանակով, Հայ-Ռուսական մի շարք պայմանագրերով ապահովված է »,-ասել է Հայկ Բաբուխանյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее