«Հրապարակ»-ը գրում է․ ««Տարածաշրջանում հիմա նոր կարգ է ստեղծվում։ Ժամանակն է դեն նետել անհիմն հիշողությունները, ավելի լավ է գործել՝ ելնելով ներկայիս ժամանակի իրողություններից»,- Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան ընդառաջ երեկ հայտարարել է Թուրքիայի նախագահը Էրդողանը՝ հավելելով, որ Հայաստանի ղեկավարը ևս համակարծիք է իր հետ։ Թուրքիայի նախագահի հայտարարություններից հետո Հայաստանի հասարակական-քաղաքական շրջանակներում երեկվանից տագնապալից սպասումներ են ձեւավորվել Փաշինյանի այսօրվա` ապրիլի 24-ի ուղերձի վերաբերյալ։ Մեծ մասի կարծիքով Փաշինյանը «կընդառաջի» Էրդողանի առաջարկին՝ «անհիմն հիշողությունները» դեն նետելու մեսիջներ հղելով եւ հանդես գալով ցեղասպանության ճանաչման գործընթացին անդառնալի հարված հասցնող ուղերձով, հատկապես որ իշխանությունները փորձում են հանրությանը համոզել, որ դեռ պետք է համոզվել ցեղասպանության իրողության հարցում` անուն առ անուն ճշտել 1.5 միլիոն զոհերին։ Դիտեք նաև՝ |
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet