▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հաճույք չեմ ստանում լրագրողների հետ շփվելիս...Կարեն Կարապետյան

Արգելապատնեշները հանեք լրագրողների հետ շփվելիս. ԱԺ-ում այսօր վարչապետին ու Գալուստ Սահակյանին խորհուրդ տվեց ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը։ Վարչապետն ի պատասխան ասաց, որ լրագրողների հետ հանդիպման սահմանափակում չեն դնում, չնայած՝ երբեմն լրագրողների հետ շփվելիս առանձնապես հաճույք էլ չի ստանում։«Լրագրողների հետ շատ ենք հանդիպում, լրագրողների հետ հանդիպման որևէ սահմանափակում երբևիցե չի եղել: Լինում են դեպքեր էլ, որ մի առանձնապես հաճույք էլ չեմ ստանում դրանից, սակայն օրենքն ասում է, որ լրագրողը հարց է տալիս, դու իրավունք ունես պատասխանելու կամ չպատասխանելու: Պատկերացնում եմ՝ ինչ մեկնաբանություններ այսօր կսկսվեն»,-մասնավորապես  արձագանքել է վարչապետը:

 Նշենք, որ Արամ Մանուկյանի հիմնական հարցը վերաբերում էր Ստրատեգիական նախաձեռնությունների կենտրոնի ստեղծմանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее