ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը 16-17 օր պտտվել է ՀՀ մարզերում ու եկել է այն եզրակացության, որ վիճակը տխուր է.
«Վախեցած, զգուշավոր են մարդիկ: Ես չգիտեի, որ տեղեր կան՝ դույլով ջուր են վաճառում: Թշվառությունը համատարած է ու շատերի համար ընտրությունը երկրորդական է»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արամ Մանուկյանը:
Նա ևս մեկ փաստ է արձանագրել՝ դրսում գումար աշխատող մարդիկ անկախ են, համարձակ:
Պարզվեց՝ ՀԱԿ-ը հայտնաբերել է իրենց գաղափարին աջակցողների.
«Նրանք հիմնականում տարիքով մարդիկ են, արցախյան պատերազմին մասնակցածներ, վկաներ: Նրանք շատ ավելի հեշտ են ընկալում խաղաղությանն ուղղված մեր դիրքորոշումը: Սառնություն եմ նկատում երիտասարդների շրջանում»,-նշեց Արամ Մանուկյանը:
Անի Կարապետյան