▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հակաեկեղեցական արշավը ճաքեր է տալիս` Կոտայքի թեմի առաջնորդը լքո՞ւմ է Փաշինյանին

«Հրապարակ» թերթը գրում է. «Անցած կիրակի Փաշինյանը պատարագի չգնաց, այլ ՔՊ-ի «ուրախ ավտոբուսով» կուսակցական քարոզարշավի էին դուրս եկել: Իրականում պետական բյուջեի հաշվին նախընտրական քարոզչությամբ էին զբաղված։ Մեզ հասած տեղեկություններով՝ Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը հրաժարվել է եկեղեցու դեմ պայքարի գաղափարից:

Զանգահարեցինք թեմի առաջնորդին, խնդրեցինք մի քանի հարցի պատասխանել. «Էս պահքի շրջանում հարց մի տվեք, բերեք ես օրհնեմ Ձեզ և ձեր ընտանիքը, խաղաղվեք»,-ասաց նա ու անջատեց հեռախոսը եւ այլեւս մեր զանգերը մնացին անպատասխան:

Իրենց տված ուխտը ուրացած, Փաշինյանի` եկեղեցու «բարենորոգման» ծրագրին միացած տիրադավները, թերեւս, սկսում են գիտակցել, որ Փաշինյանը պարտվել է Հայ եկեղեցու դեմ պայքարում, հոգևորականների մեծամասնությունը, հայ ժողովուրդը Եկեղեցու կողքին են, ուստի չի բացառվում, որ առաջիկայում որոշ եպիսկոպոսներ էլ իրենց որոշումներում «հետողորմյա» անեն:

***

«Իրավունք» թերթը գրում է. «Տիրադավ եպիսկոպոսները Կճոյանին վերջնագիր են ներկայացրել: «Կա´մ ոնց մեզ մի գիշերում համոզեցիր ու հավաքեցիր վարչապետի մոտ, էդ նույն ձեւով վարչապետի հետ հանդիպում կազմակերպիր, տեսնենք էս խաղի վերջը ո՞րն է։ Կա´մ կսկսենք մտածել Վեհափառի մոտ վերադառնալու մասին:

Պախարակվեցինք «от и до», հիմա էլ թողել, հանգիստ լռվել եք: Բա մեր վերջի մասին ո՞վ ամտածելու, եղբայր»,- տիրադավներին մոտ կանգնած աղբյուրների համաձայն, մոտավորապես նման սպառնալիք են ներկայացրել Կճոյանին:

Բայց նա «ստանդարտ» պատասխանել է, որ համբերեն»։

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Մամուլ далее