▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հակահայկական զեկույցը մեծ մինուս էր Հայաստանի համար.գոնե ասեին, որ նրանք էլ մեզ ջուր չեն տալիս.Կոմանդոս

«ԵԽԽՎ-ում հակահայկական զեկույցը հետքայլ է: Այն մեծ մինուս է Հայաստանի համար: Այս զեկույցները կարդացողները հասկանում են` Ադրբեջանի դիվանագիտությունն հաջողությամբ անցկացնում է իր կեղտոտ քաղաքականությունը»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը («Կոմանդոս»)՝ շարունակելով.

«Դեռևս 10 տարի առաջ հայ մասնագետները սկսեցին հայտարարել, որ մեր ջրերի 45-50%-ը գնում է Ադրբեջան, որտեղ գյուղացիները բերք են աճեցնում: Մենք անընդհատ հայտարարում ենք այդ մասին, բայց, հանկարծ հենց նույն ադրբեջանցիներն ասում են, որ Սարսանգի ջրամբարը փակ է և մեզ ջուր չի տալիս: Ի դեպ, նրանք էլ ջրամբար ունեն ու մեզ ջուր չեն տալիս»:

Կոմանդոսը նկատում է՝  պատերազմում հաղթողը չի կարող պարտվել դիվանագիտության մեջ.

«Ես չեմ քննադատում, բայց մենք պետք է ընդունենք և հասկանանք մեր սխալները, որպեսզի հետագայում նման բան չլինի: Մենք շատ ենք խոսում խավիարային դիվանագիտության մասին: Մեկ անգամ, երկու անգամ...բայց ինչքա՞ն  կարելի է դա ասել: Պետք է պարզապես քայլեր ձեռնարկել՝ միավորելով բոլոր ուժերը.խոսքը թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության մասին է»,-եզրափակեց արցախյան ազատամարտի հերոսը:

Հիշեցնենք, որ 2016 թվականի հունվարի 26-ին ԵԽԽՎ-ում տեղի ունեցավ Ռոբերտ Ուոլթերի՝ «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» և Բոսնիայի ու Հերցեգովինայի ներկայացուցիչ Միլիցա Մարկովիչի՝ «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կանխամտածված կերպով զրկվում են ջրից» անընդունելի վերնագրերով զեկույցների քննարկումը: 98 կողմ, 71 դեմ ու 40 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունվեց Մարկովիչի բանաձևը։


Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее