«ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում թե հաջողությունը, թե ձախողումը կախված են ոչ թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից, այլ միմիայն կողմերի քաղաքական կամքից: Ես ցանկանում եմ աշխատել իմ ռուս և ֆրանսիացի գործընկերների հետ՝ նոր գաղափարներ առաջարկելու և խաղաղ կարգավորման իրատեսական ուղիներ փնտրելու համար»,- այս մասին ադրբեջանական «ԱՊԱ» գործակալության հետ զրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու են Ադրբեջանի իշխանությունները դժգոհություն հայտնել իր գործունեությունից:
Հիշեցնենք, որ պաշտոնական Բաքուն անվստահություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ոուրլիքի նկատմամբ և պահանջել նրան հետ կանչել: